Chinese Dragon in Medieval Armenian Art

Chinese Dragon in Medieval Armenian Art


1287 թ. հանրաճանաչ հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը աշխատանքի ժամանակ պատկերում է Արքեպիսկոպոս Հովհաննեսին, որի զգեստի եզրին տեղադրում է մի չինական վիշապ: 2012 թվականին Անդին ֆիլմի նկարահանման խումբը այցելում է Հայաստան, որպեսզի նկարահանի այդ յուրահատուկ 800-ամյա ձեռագիրը: Չինական վիշապի ետեւից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան Այստեղ են պահվում 500 հազարից ավել արխիվային փաստաթղթեր, գրքեր եւ միջնադարյան ձեռագրեր: Առավել նշանակալի գործերը պահպանվում են շենքի ընդերքում` հատուկ մութ կացարաններում: Բայց մենք եկել էինք միայն մեկ ձեռագրի ետեւից… Ահա եւ նա` հանրահայտ 1287 թվականի Թորոս Ռոսլինի ձեռագիրը: Մատենադարան, MS. 197, f. 341 Չինական վիշապի պատկերը գերել էր միջնադարյան մանրանկարչին՝ եւ նա օգտագործեց այն իր աշխատանքի մեջ: Հայտնի է, որ ձեռագրի ստեղծելուց 30 տարի առաջ Կիլիկիայի թագավոր Հեթում Ա, ճամփորդել էր Չինաստանի սահմանի մոտ գտնվող Կարակորում բնակավայրը: Հետաքրքիր է, որ Մարկո Պոլոն այդ ժամանակ ընդամենը մեկ տարեկան էր: Արեւելյան մշակույթի ազդեցությունը տեսանելի է այդ շրջանի ամենատարբեր հայկական ձեռագրերում: Սակայն կար մեկը, ով առավել շատ տարված էր այդ եկզոտիկ մշակույթով` Թորոս Ռոսլինը: www.andindoc.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *